Բիզնես հաշտարարի ինստիտուտի ստեղծումը լրացուցիչ երաշխիքներ կտա ՓՄՁ-ներին

05.10.2021 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հաշտարար #ՓՄՁ
Հոկտեմբերի 4-ին կայացած ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստում քննարկվել է Հայաստանում ձեռնարկատիրական հաշտարարի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը։

Նշվել է, որ ներկայումս Հայաստանում առկա չեն գործարարների շահերի պաշտպանության այնպիսի մեխանիզմներ, որոնց նկատմամբ շահառուները կցուցաբերեին աներկբա վստահություն, եւ միաժամանակ այդ մեխանիզմներով հնարավոր կլիներ հասնել խախտված իրավունքների արագ վերականգնման։

Գործարարների շահերի պաշտպանությունն առավելապես իրականացվում է հասարակական հատվածում՝ գործարարների շահերի պաշտպանություն իրականացնող հասարակական կազմակերպությունների միջոցով, որոնց հնարավորությունները խիստ սահմանափակ են:

Ընդգծվել է, որ մի շարք երկրներում ստեղծվել եւ գործում են գործարարների շահերի պաշտպանություն իրականացնող մարմիններ, որոնք կոչված են երաշխավորելու գործարարների եւ պետական մարմինների միջեւ պատշաճ հաղորդակցությունը: Հետեւաբար, ՀՀ-ում ձեռնարկատիրական հաշտարարի ստեղծումը գործարարների շահերի պաշտպանության համար կստեղծի լրացուցիչ արդյունավետ երաշխիքներ, կխթանի ներդրումների ներգրավումը, կապահովի գործարարների դիմումների արդյունավետ եւ ողջամիտ ժամկետներում քննությունը, գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքների վերականգնումը, գործարար միջավայրի բարելավումը ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը: Սյն կստեղծի պետություն-մասնավոր հատված առավել արդյունավետ երկխոսության հիմքեր, ինչպես նաեւ նախադրյալներ՝ գործարարների կողմից առաջարկվող, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական ակտեր ընդունելու, դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ որոշվել է լրացուցիչ քննարկումներ կազմակերպել պետություն-մասնավոր հատված երկխոսության շրջանակում եւ արդյունքների մասին տեղեկացնել հաջորդ նիստերի ընթացքում։
Դիտում՝ 2316
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW