“Ռոսգոսստրախի” ներկայացուցիչները նվաճել են Արարատի գագաթը

21.07.2008 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Հաջողակ մարդկանց բարձունք” ակցիայի շրջանակներում “Ռոսգոսստրախ” ընկերության ներկայացուցիչները## նվաճել են Արարատ լեռան գագաթը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, “Ռոսգոսստրախի” տնօրենների խորհրդի անդամ,անձնակազմի հետ աշխատանքի բաժնի ղեկավար Իլյաս Ալիեւն ու փոխնախագահ Անդրեյ Բատուրինը ընկերության դրոշը կանգեցրել են Արարատի գագաթին:

“Հաջողակ մարդկանց բարձունք” ակցիայի մասնակիցները վերջիններից էին, ով այս տարի բարձրացան Արարատ լեռան գագաթ: Նրանից հետո, երբ քուրդ զինյալները գերի վերցրին Գերմանիայից ժամանած երեք լեռնագնացներին, լեռը փակվեց բարձրանալ ցանկացողների համար:

Դիտում՝ 6184

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW