Նուրիել Ռուբինի․ ԿԲ թվային արժույթները դուրս կմղեն շուկայից կրիպտոարժույթները
29.09.2021 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://pagesix.com

«Առաջիկա մի քանի տարիների ընթացքում աշխարհի կենտրոնական բանկերը կսկսեն ներդնել իրենց թվային արժույթները՝ չինական, շվեդական, վաղ թե ուշ՝ համաեվրոպական, ամերիկյան, ռուսական: Եվ, երբ այդ հուսալի, էժան, վստահելի թվային արժույթը հասանելի դառնա, այն մարդիկ, ովքեր նախընտրում են թվային գործարքներ կատարել, կկարողանան օգտվել կենտրոնական բանկերի թվային արժույթից: Այնպես որ, կարծում եմ՝ կրիպտոարժույթները կապրեն եւս 5-10 տարի՝ թվային արժույթների ստեղծման պահից սկսած․ վերջիններս կլինեն շատ ավելի հուսալի եւ կանխատեսելի»,- տնտեսագետի խոսքերն է մեջբերում «Վեդոմոստի» պարբերականը։
Ռուբինին նշել է, որ բիթքոինն այսօր «խնայողությունների անհուսալի միջոց է»: Ներկայումս գոյություն ունեն 10 հազար տարբեր կրիպտոարժույթներ, եւ դրանց 80%-ը ստեղծվել է խարդախ նպատակներով, ասել է տնտեսագետը:
Պրոֆեսորի կարծիքով՝ այժմ շատ երկրներ, ներառյալ՝ Չինաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Ռուսաստանը եւ եվրոպական պետությունները, հասկացել են կրիպտոարժույթները կարգավորելու անհրաժեշտությունը, քանի որ նրանք «չեն ցանկանում ապրել մի աշխարհում, որտեղ կարելի է հեշտությամբ ԱՄՆ-ից անանուն գումար փոխանցել Սեյշելյան կղզիներ կամ որեւէ այլ օֆշորային կենտրոն՝ առանց որեւէ մոնիտորինգի»: Երբ համապատասխան կարգավորումը սկսի գործել, այս տեսակի ակտիվների արժեքը կնվազի, կանխատեսել է Ռուբինին: Այնուամենայնիվ, նա նշել է, թե չի հավատում, որ կրիպտոարժույթներն ամբողջությամբ կվերանան:
Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
12.03.2025 | 17:26 Արժեթղթերի շուկա
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: