ՀայՓոստ ընկերությունը փոստային բոլոր բաժանմունքներում այուհետ մատուցում է պետական ծառայությունների լայն ընտրանի, որը հաճախորդներին հնարավարություն է տալիս ավելի հարմար եղանակով ստանալ անհրաժեշտ ծառայությունների փաթեթը։ Ինչպես նշել են ընկերությունում, ՀայՓոստի բոլոր բաժանմունքերից հնարավոր է օգտվել հետեւյալ ծառայություններից․- Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում,- ՔԿԱԳ գործակալության կողմից տրամադրված տեղեկանքների` օրինակ՝ ծննդյան, ամսուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների միջազգային վավերացում (APOSTILLE),- ԱՁ-ների գրանցում, փոփոխություն եւ հաշվառումից հանում,- ՍՊԸ-ների գրանցում (Ստանդարտ կանոնադրությամբ) եւ փոփոխություններ,- Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության եւ հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում:«ՀայՓոստի բոլոր բաժանմունքերում հաճախորդներն այժմ կարող են ստանալ պետական մի շարք ծառայություններ։ Այս քայլով մենք ապահովում ենք մեր հաճախորդների համար հարմարավետություն եւ հասանելիություն՝ հնարավորություն տալով ՀՀ ամենամեծ ցանցում՝ ՀայՓոստի գրեթե 850 բաժանմունքում իրականացնել գործարքներ եւ ստանալ պետական անհրաժեշտ ծառայությունները»,- նշել է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։ ՀայՓոստը նախատեսում է նաեւ ընդլայնել մատուցվող պետական ծառայությունների շրջանակը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։ Tweet Դիտում՝ 1207