Հայաստանում ներառական տնտեսությանը նպաստելու եւ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար ավելի կանաչ եւ համալիր զարգացման ուղիներ փնտրելու նպատակով, ՎԶԵԲ-ի GEFF ծրագրի շրջանակում 2020 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում իրականացվել է գենդերային ասպեկտների, կլիմայի փոփոխության եւ կանաչ ֆինանսների վերաբերյալ համակողմանի ուսումնասիրություն:2021թ․ սեպտեմբերի 30-ին ՎԶԵԲ-ի Հայաստանում Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF in Armenia) շրջանակում տեղի կունենա «Ներառական կանաչ տնտեսությունը Հայաստանում․ հզորացնելով կին եւ տղամարդ ձեռներեցներին կայուն ապագա ունենալու համար» առցանց միջոցառումը, որտեղ կներկայացվեն հետազոտության հիմնական եզրակացություններն ու առաջարկությունները, ներառյալ` կլիմայական ռիսկերի եւ հարմարվողականության ռազմավարության իրազեկման, ինչպես նաեւ կին եւ տղամարդ ձեռնարկատերերի համար կանաչ ֆինանսավորման հասանելիության մասին ձեռք բերված տեղեկատվությունը: Միջոցառման մասնակից՝ ֆինանսական եւ բիզնես ոլորտի ներկայացուցիչները քննարկելու են նաեւ կին ձեռներեցների կողմից ղեկավարվող ՄՓՄՁ զարգացման ուղիները՝ Հայաստանում կայուն ապագա կերտելու նպատակով։Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի ոլորտների ՄՓՄՁ-ների կին եւ տղամարդ ղեկավարների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ Հայաստանի բոլոր մարզերում ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ ընդունում են, որ կլիմայի փոփոխությունը սպառնում է իրենց բիզնեսին եւ կենսակերպին: Չնայած, տղամարդիկ այդ սպառնալիքն ավելի սուր են դիտարկում: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ կանանց կողմից կլիմայի փոփոխության կորուստները մեղմելու միջոցառումներ կիրառելու հիմնական խոչընդոտներն են մատչելի ֆինանսների կամ սեփական կապիտալի բացակայությունը, շուկայում առկա հնարավորությունների մասին սահմանափակ գիտելիքը եւ միջնաժամկետ ու երկարաժամկետ հետգնումների ժամկետների մասին հստակ տեղեկատվության բացակայությունը: Տղամարդիկ այդ խոչընդոտները նույնպես դիտարկում են, բայց ավելի քիչ են արտահայտվում, քան կանայք: Այնուամենայնիվ, ընդհանուր հարցվածներից կին ձեռներեցների 65%-ը, իսկ տղամարդ ձեռներեցների 53%-ը նշել են, որ պատրաստ են կիրառել ստորեւ նշված կանաչ միջոցառումները՝ Առցանց միջոցառումը տեղի կունենա ս.թ․ սեպտեմբերի 30-ին, ժամը 11։30։ Միջոցառման աշխատանքային լեզուն հայերենն է՝ անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ։ Մանրամասներին ծանոթանալու համար դիտեք օրակարգը:Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ այստեղ։ Tweet Դիտում՝ 1992