ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ Build Armenia 2021 անշարժ գույքի առաջին ցուցահանդեսի ֆինանսական գործընկերը: Միջոցառմանը մասնակցեցին 32 կառուցապատող ընկերություններ, որոնք ներկայացրեցին առաջնային շուկայում բնակելի եւ առեւտրային նշանակության անշարժ գույքի բոլոր ձեւաչափերը:Ցուցահանդեսը համախմբել էր երկրի առաջատար կառուցապատող ընկերություններին եւ անշարժ գույքի պոտենցիալ գնորդներին: Հյուրերն հնարավորություն ունեին ընտրել իրենց հավանած գույքը եւ ստանալ մասնագետների խորհրդատվություն: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության անդամները եւ «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» ղեկավարները:ՎՏԲ-Հայաստան Բանկը միջոցառմանը ներկայացրեց իր հիփոթեքային պրոդուկտների շարքը՝ անշարժ գույքի ձեռք բերման վարկեր՝ սկսած 3% կանխավճարից եւ տարեկան 3.5% տոկոսադրույքից, ինչպես նաեւ ավտոկայանատեղերի ձեռք բերման եւ անշարժ գույքի ձեռք բերման վարկեր: Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները ցուցահանդեսին կարող էին ծանոթանալ նախագծային ֆինանսավորման բանկի առաջարկներին՝ կորպորատիվ վարկեր կառուցապատողների համար, այդ թվում՝ էսքրոու մեխանիզմի կիրառման եղանակով:«Հիփոթեքային վարկավորումը ՎՏԲ-Հայաստան Բանկի գերակա ուղղություններից է: Կենտրոնանալով հաճախորդների կարիքների վրա՝ մենք շարունակում ենք ընդլայնել մեր հիփոթեքային վարկավորման պրոդուկտների շարքը: Մենք առաջարկում ենք անշարժ գույքի ձեռք բերում հատուկ արտոնյալ պայմաններով, ինչպես նաեւ վարկերի վերաֆինանսավորում՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառուի հետագա ամսական վարկային բեռը: Անցյալ տարի անշարժ գույքի շուկայի բոլոր մասնակիցների հիփոթեքային վարկերի պորտֆելն ունեցել է 27% աճ: Դրա ֆոնին մենք ավելացրել ենք մեր պորտֆելն ավելի քան 1.5 անգամ ավել: 2021թ․մենք շարունակում ենք ավելացնել հիփոթեքային ցուցանիշները՝ առաջին 6 ամիսների ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է ավելի քան 20%-ով»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանը: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2677