Չինաստանի ֆինանսական կառույցներին արգելվել է կրիպտոարժույթով գործարքներ կատարել
24.09.2021 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ itzine.ru

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է պետական կարգավորիչի՝ այսօր հրապարակած մեկնաբանության մեջ:
«ԿԲ-ն եւ իրավասու պետական գերատեսչությունները պատրաստել են ռազմավարական մի շարք միջոցներ, որոնց համաձայն կրիպտոարժույթն օրինական միջոց չի համարվում: Մենք արգելում ենք ֆինանսական հաստատություններին կրիպտոարժույթով գործարքներ ձեւակերպել եւ մասնակցել դրանց»,- նշել են ԿԲ-ում:
Փաստաթղթի համաձայն՝ Չինաստանի իշխանությունները «վճռականորեն կպայքարեն համապատասխան ապօրինի գործողությունների դեմ»: «Մենք կապահովենք բնակչության ֆինանսական անվտանգությունը եւ հնարավոր բոլոր ջանքերը կգործադրենք՝ պահպանելու ֆինանսական, տնտեսական եւ հասարակական կարգը»,- ասված է մեկնաբանության մեջ:
Ավելի վաղ Չինաստանի ԿԲ-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով կրիպտոարժույթի ապօրինի օգտագործման դեմ պայքարի ուժեղացման եւ այս ոլորտում առաջացող ռիսկերը կանխելու համար պետական վերահսկողության բազմամակարդակ համակարգի ստեղծման մասին:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: