Ակնոցների արտադրությամբ զբաղվող հայկական DANZ ընկերությունը սեպտեմբերի 14-16-ին մասնակցել է Մոսկվայի միջազգային օպտիկական ցուցահանդեսին (MIOF) եւ Հայաստան վերադարձել 13 նոր պայմանագրերով։ Հայաստանում արտադրվող DANZ ակնոցները հասանելի կլինեն ռուսական մի քանի քաղաքներում եւս։ Մինչ այդ հայկական ապրանքանիշն արդեն ներկայացված էր Մոսկվայում, իսկ այս տարվա փետրվարին մուտք էր գործել ԱՄՆ շուկա: MIOF-ը միջազգային ճանաչում ունեցող ցուցահանդեսային հարթակ է, որտեղ հանդիպում են բժշկական օպտիկայի եւ արեւային ակնոցների համաշխարհային բրենդների մատակարարներն ու մեծածախ եւ մանրածախ առեւտրով զբաղվողները։ Այստեղ հնարավորություն է ստեղծվում ծանոթանալու ոլորտի թրենդներին ու նորարարություններին, ստեղծել գործարար կապեր ու գտնել նոր գործընկերներ։Ցուցահանդեսի հիմնական ուղղություններն են՝ ակնոցների (շրջանակների) նորաձեւությունը, օպտիկական լինզաները, դիագնոստիկ սարքավորումները, բժշկական օպտիկայի խնամքի միջոցները, մասնագիտացված օպտիկական հրատարակությունները եւ այլն։ Որպես արտահանող՝ ընկերությունը նկատելի հաջողություններ է արձանագրել․ վերջին մեկ տարում նախորդ տարվա համեմատ՝ արտահանման ծավալները կրկնապատկվել են։ 30-ից ավելի աշխատատեղ ունեցող DANZ ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին, ակնոցներն ու ակնոցների շրջանակներն ամբողջությամբ արտադրվում են Հայաստանում: Tweet Դիտում՝ 1651