Կոնվերս Բանկը Build Armenia-ի գործընկերն է. էքսպո-ցուցահանդեսի շրջանակում բանկը ոչ միայն ներկայացնելու է գործընկեր կառուցապատող ընկերությունների հետ հիփոթեքային վարկավորման առաջարկները, այլեւ ցուցահանդեսի հաճախորդների համար հանդես է գալու հետաքրքիր առաջարկներով: «Կոնվերս Բանկն ավանդաբար հիփոթեքային վարկավորման շուկայի առաջատարներից է: Բանկն առաջարկում է ֆինանսավորում ինչպես սեփական ռեսուրսներով, այնպես էլ ծրագրային միջոցներով՝ մրցունակ տոկոսադրույքներով։ Հաճախորդներին որակյալ ծառայությունների մատուցումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է: Էքսպո-ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան տեղում ձեւակերպել հիփոթեք՝ մրցունակ պայմաններով, ինչպես նաեւ անվճար ստանալ Mastercard Standard կամ VISA Classic քարտ»,- նշել են Կոնվերս Բանկում։ Միջոցառմանը մասնակցում են «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» անդամ կառուցապատողները՝ ներկայացնելով առաջնային շուկայում առկա անշարժ գույքը: Միջոցառումը միտված է համախմբել Հայաստանում ոլորտի առաջատար կազմակերպություններին, ներկայացնել Ասոցիացիայի անդամ հանդիսացող կառուցապատողների կողմից առաջնային շուկայում ներկայացվող անշարժ գույքը՝ խրախուսելով վաճառքը, ինչպես նաեւ նպաստել գործարար կապերի հաստատմանը: Build Armenia էքսպո-ցուցահանդեսը կկայանա սեպտեմբերի 24-25-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4524