“Արմսվիսբանկը” ժամանակից շուտ ավարտել է “ՀայՌուսգազարդի” պարտատոմսերի տեղաբաշխումը

18.07.2008 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Արմսվիսբանկն” ավարտել է “ՀայՌուսգազարդի” 500 մլն դրամ## ընդհանուր արժողությամբ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը ժամկետից երկու օր շուտ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն այսօր տեղեկացրել են “Արմսվիսբանկում”, բանկի կողմից ազատ բաժանորդագրության դրված “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային 10 հազար պարտատոմսերը տեղաբաշխվել են հուլիսի 16-ին, մինչդեռ դրա վերջնաժամկետը հուլիսի 18-ն էր:

Այս տարվա մայիսին “ՀայՌուսգազարդի” եւ “Արմսվիսբանկի” միջև ստորագրված պայմանագրի համաձայն, պարտատոմսերի տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 1 մլրդ ՀՀ դրամ, մարման ժամկետը` 36 ամիս:

Դիտում՝ 6955

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW