Համագործակցության նոր հորիզոններ․ ՀՊՏՀ-ն ու ՀայՓոստը հուշագիր են ստորագրել

23.09.2021 | 17:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՊՏՀ #ՀայՓոստ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր Դիանա Գալոյանը եւ ՀայՓոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը սեպտեմբերի 23-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Հուշագիրը միտված է ուսանողների կրթության որակի բարձրացմանը, պրակտիկ փորձի հարստացմանը։

Դիանա Գալոյանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ գործակցությունն արդյունավետ հարթակ կծառայի համատեղ ծրագրերի իրականացման համար։

«21-րդ դարն իր պահանջներն ունի։ Չօգտագործել մեր ողջ ներուժն ու այն չներդնել կրթության զարգացումը որակական նոր աստիճանի բարձրացնելու համար, կնշանակի ոչինչ չանել։ Մենք ողջունում ենք ՀայՓոստ ընկերության ակտիվ ջանքերն այս ուղղությամբ։ Կարծում եմ՝ առաջիկայում բավականին հետաքրքիր քննարկումներ կունենանք, կընտրենք այնպիսի մարտավարություն, որը կխթանի եւ ավելի կսերտացնի մեր համագործակցությունը։ Ես առավել քան համոզված եմ, որ եթե համատեղենք մեր ջանքերը, ցանկալի արդյունքը չի սպասեցնի»,- նշել է Դիանա Գալոյանը։

Հայկ Կարապետյանը ՀՊՏՀ ռեկտորին ներկայացրեց փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ ընկերության պատկերացումները՝ հավաստելով, որ համագործակցությունը զարգացման տեսանելի հեռանկարներ ունի. «ՀՊՏՀ-ի հետ նոր համագործակցությամբ մեր երիտասարդներին հնարավորություն կտանք ՀՀ ամենամեծ ցանցն ունեցող կազմակերպությունում ստանալ պրակտիկ եւ խորը գիտելիքներ մեր այն աշխատակիցներից, որոնք ոլորտի պրոֆեսիոնալներ են: Այս քայլով մենք նաեւ հնարավորություն կտանք ուսանողներին աշխատել ՀայՓոստում, շարունակաբար կրթվել եւ զարգանալ՝ համախմբվածության, համագործակցային մթնոլորտում»:

Հուշագիրն ամրագրում է ուսանողների ուսումնաարտադրական եւ գիտահետազոտական պրակտիկաների անցկացումն ընկերությունում, բաց դասերի, սեմինարների եւ մասնագիտական քննարկումների կազմակերպում։

Երկկողմ համագործակցությամբ թեստավորման եւ հարցազրույցների արդյունքում ուսանողներին աշխատանքով ապահովման հնարավորություն է ստեղծվում։
Դիտում՝ 1207
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW