Բացվել է «Բիբլոս Բանկ Արմենիայի» Բաղրամյան մասնաճյուղը (Բաղրամյան 84/1)։ Սա բանկի չորրորդ մասնաճյուղն է։ Այն հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, մասնաճյուղին կից գործում են 24/7 տերմինալային հատվածներ, որոնցով հնարավոր է գործարքներ իրականացնել ցանկացած օր եւ ցանկացած ժամի։ Բացման արարողությունից հետո «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը լրագրողներին ներկայացրել է նորաբաց մասնաճյուղի առանձնահատկությունները, խոսել բանկի ռազմավարության ու առավելությունների մասին։ Կարեւոր է, որ ներդրումային ծրագրերը չկանգնենԱյսօր բանկի համար շատ նշանակալի օր է։ Դեռեւս 2019թ․-ին որոշում էինք կայացրել, որ պետք է ընդլայնենք գործունեությունը Հայաստանում, մասնավորապես մասնաճյուղային ցանցը մեծացնելու միջոցով։ 2020թ․-ին բացեցինք բանկի երրորդ մասնաճյուղը, մեկ տարի անց բացում ենք չորրորդն ու կարծում ենք՝ այս փուլում չորս այսպիսի մեծ, գեղեցիկ ու հարմարավետ մասնաճյուղերով մեր հաճախորդներին լավ սպասարկում կկարողանանք ապահովել։Հիմա երկու համայնքում ենք գործում՝ Կենտրոն եւ Արաբկիր։ Կենտրոնում արդեն երկու մասնաճյուղ ունենք։ Արաբկիրում բնակչության ծավալը, կարիքներն ու բիզնես ակտիվությունը հաշվի առնելով՝ նպատակահարմար գտանք, որ Կոմիտասից բացի նաեւ Արաբկիրի սկզբում՝ Բաղրամյան պողոտայի վրա մասնաճյուղ ունենանք։ Շատ էինք կարեւորում, որ նախագիծն անպայման այս տարի ավարտին հասցնենք, որովհետեւ հատկապես հիմա շատ կարեւոր է, որ բոլոր տնտեսվարողներն իրենց ներդրումային ծրագրերը չկանգնեցնեն, շարունակեն, ընդլայնեն դրանք, ինչն էական դրական ազդեցություն պետք է ունենա եւ՛ երկրի, եւ՛ քաղաքի զարգացման վրա։ Հիփոթեքային վարկավորման գրավիչ պայմաններըՄեր ռազմավարությունն այնպիսին է, որ բոլոր մասնաճյուղերում միանման ծառայություններ ենք մատուցում։ Ինչպես եւ մյուս մասնաճյուղերում, բանկային ծառայությունների ամբողջ սպեկտրը մատուցելու ենք նաեւ Բաղրամյան մասնաճյուղում՝ բացառությամբ միկրովարկերի, ոսկու գրավով վարկերի։ Բանկը մատուցում է միջին եւ ավելի բարձր կարգի ծառայություններ։ Մանրածախ վարկային պրոդուկտներից մեզ մոտ շեշտադրումը հատկապես հիփոթեքային վարկավորման վրա է։ Կարծում եմ, եթե ոչ ամենագրավիչ, ապա շատ գրավիչ պայմաններ ունենք հիփոթեքային վարկավորման համար։ Անշարժ գույքի ձեռքբերման առումով ազգաբնակչության մոտ հիմա մեծ պահանջարկ կա։ Նաեւ կառուցապատողների վարկավորման լավ մեխանիզմներ ունենք, որոնք հնարավորություն են տալիս շատ արագ, եւ շատ արդյունավետ ձեւով կառուցապատման պրոյեկտն ավարտին հասցնել առանց լրացուցիչ ռիսկերի եւ՛ գնորդների համար, եւ՛ կառուցապատողի։ Սա իր մեջ ներառում է եւ՛ կորպորատիվ վարկավորման լուծումներ, եւ՛ մանրածախ վարկավորման լուծումներ, դրա համադրությունը, ճիշտ համամասնություն, ճիշտ իրավական կարգավորումներ։ Թվային տեխնոլոգիաների կիրառման ու մասնաճյուղային ցանցի համադրումըԱմբողջապես թվային բանկային բիզնեսին անցնելու մասին Հայաստանում, եւ ոչ միայն Հայաստանում, կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել։ Կարեւոր է մասնաճյուղային ցանցի եւ թվային տեխնոլոգիաների համադրումը։ Ամբողջ աշխարհում միայն թվային բանկերը շատ քիչ են։ Մենք փորձում ենք ունենալ կոմպակտ մասնաճյուղային ցանց ու ներդրումներ անել տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ։ Լինելու է թիրախային, կոնկրետ կետերում մասնաճյուղային ցանց ու դրան զուգահեռ՝ ներդրումներ թվային բանկինգի զարգացման ուղղությամբ։ Անհատական մոտեցում՝ ամեն հաճախորդինԸնդհանուր առմամբ, մեր հիմնական առավելությունը հաճախորդակենտրոն սպասարկումն է։ Մեր պրոդուկտները շատ հաճախ հարմարեցվում են կոնկրետ հաճախորդին, ունենք ժամանակ եւ անձնակազմ ամեն հաճախորդով զբաղվելու։ Մեզ մոտ բացակայում է արտադրական հոսքի մեխանիզմը, ինչը, կարծում եմ, մեր հաճախորդներին շատ է գրավում։ Բանկի ծառայություններից օգտվող հաճախորդները հիմնականում հենց դա են շեշտում որպես առավելություն՝ անհատական մոտեցում ու ուշադրություն ամեն հաճախորդի նկատմամբ։ Նաեւ մեզ համար շատ կարեւոր է, որ մասնաճյուղերը հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Մեծ ուշադրություն ենք դարձնում դրան։ Նախկինում բախվել ենք այս խնդրին։ Ներառականությունը հիմա շատ կարեւոր է մեր հասարակության համար, ու հաշմանդամություն ունեցող անձիք հասարակության կարեւոր հատվածներից են։ Յանա Շախրամանյան Tweet Դիտում՝ 4792