Ամփոփվել են «Յունիբանկի գավաթ» միջազգային փառատոնի արդյունքները
22.09.2021 | 11:27 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Յունիբանկ


Միջոցառումը, որը նվիրված էր Յունիբանկի 20-ամյակին, տեղի ունեցավ Holiday Inn Yerevan-Republic Square հյուրանոցում: Բանկը փառատոնի գլխավոր հովանավորն էր:
Փառատոնի ծրագիրը ներառում էր երեք խաղ՝ «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ» եւ «Էրուդիտ-Սեքստետ»: Բացարձակ հաղթող ճանաչվեց Ուկրաինան ներկայացնող «Պրիմատի» թիմը, որն առաջին տեղը զբաղեցրեց բոլոր ինտելեկտուալ մրցույթներում:
Թեժ պայքար ընթացավ այլ մրցանակային տեղերի համար: «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» խաղում երկրորդ տեղը գրավեց «Խրոնիչեսկիյե ռազումնիյե United» թիմը Բելառուսից, իսկ երրորդ տեղը՝ «ՆՈՒԻԽ» թիմը Հայաստանից: «Բրեյն ռինգ»-ում երկրորդ տեղը զբաղեցրեց հայկական «Առագաստ» թիմը, բրոնզե մեդալի արժանացավ բելառուսական թիմը:
«Էրուդիտ-Սեքստետ»-ում լավագույն արդյունքը ցույց տվեց «Պրիմատի» թիմը, երկրորդ եւ երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրեցին «Հայաստան» եւ ««Anfield» թիմերը, իսկ չորրորդը՝ ռուսական «Gambler» թիմը:
«Շնորհավորում ենք փառատոնի հաղթողներին եւ բոլոր մասնակիցներին: Մենք մեծ հաճույքով հովանավորեցինք այս միջոցառումը, որը խորհրդանշում է Յունիբանկի ռազմավարական քաղաքականությունը՝ շեշտը դնելով ինտելեկտուալ ռեսուրսների վրա: Կիրառելով նորարարական տեխնոլոգիական լուծումներ եւ ներգրավելով լավագույն մասնագետներին՝ մենք ստեղծում ենք բանկային ծառայություններ, որոնք բարելավում են մեր հաճախորդների կյանքը: Եվ 20 տարվա ընթացքում մեր ձեռքբերումները հաստատում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: «Յունիբանկի գավաթ» փառատոնը մարմնավորում է մեր արժեքները, եւ մենք մեկ անգամ չէ, որ կանցկացնենք այս մրցույթը տարբեր երկրների գիտակների համար»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
«Յունիբանկի գավաթ»-ը առաջին խոշոր միջազգային մրցաշարն է, որը տեղի ունեցավ Հայաստանում հետկովիդյան շրջանում: Այն շատ կարեւոր քայլ է երկրում ինտելեկտուալ շարժի զարգացման համար: Տարբեր երկրներից ժամանած ուժեղ եւ հայտնի գիտակների հետ մրցելու հնարավորությունը լավ խթան է հայաստանյան թիմերի զարգացման համար», - ասել է Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը:
Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն: Հաղթողները պարգեւատրվեցին մեդալներով, գավաթներով եւ Argenta գործարանի արծաթե հուշանվերներով: Բոլոր մասնակիցներին նվիրվեցին հայկական արտադրության 30 տարվա խերես եւ «Չայանե» ապրանքանիշի հայկական խոտաբուսյերով թեյերի հավաքածու:
«Մենք բոլորս կհիշենք այս ջերմ մթնոլորտը եւ հիանալի փառատոնը, որը մեզ համար կազմակերպել էր Յունիբանկը հյուրընկալ Երեւանում: Սրտանց շնորհակալ ենք Յունիբանկին ինտելեկտուալ խաղերի աջակցության համար եւ բանկին մաղթում ենք հետագա բարգավաճում»,- ասել է փառատոնի խաղավար Պավել Զաբավսկին:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: