Երեւան /Մեդիամաքս/. “ԹՄ Աուդիտ” ընկերությունը հայտարարել է “Թաթուլ Մովսիսյանի երիտասարդների աջակցման կենտրոնի” բացման մասին##: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է “Թմ Աուդիտի” գլխավոր տնօրեն Թաթուլ Մովսիսյանը, նորաբաց կենտրոնի հիմնական նպատակն է “աջակցել խոստումնալից երիտասարդներին` գտնել իրենց ուղին` որպես հաշվապահ կամ աուդիտոր”: Սեպտեմբերին կենտրոնում կմեկնարկի գործնական հաշվապահության հիմնարար դասընթացը, որի ավարտից հետո ուսանողները կկարողանան ինքնուրույն վարել հաշվապահություն: Շրջանավարտներից լավագույններն աշխատանքի կանցնեն “ԹՄ Աուդիտ” ընկերությունում, իսկ նրանցից մի քանիսին աշխատանք կառաջարկվի “ԹՄ Աուդիտի” հաճախորդ հանդիսացող ընկերություններում: Tweet Դիտում՝ 6924