«Տաշիր»-ը մեծածավալ ծրագրեր կիրականացնի Արցախում

22.09.2021 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արայիկ Հարությունյան #Սամվել Կարապետյան #«Տաշիր»
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 21-ին Երեւանում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր եւ նախագահ, բարերար Սամվել Կարապետյանին։

Շնորհակալություն հայտնելով Արցախում իրականացված հումանիտար ծրագրերի համար՝ նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ հետպատերազմյան ժամանակահատվածի խնդիրներն արագ եւ արդյունավետ հաղթահարելու համար շատ կարեւոր է սփյուռքահայության կողմից գործնական ու շարունակական քայլերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող խնդիրներ: Սամվել Կարապետյանը նշել է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր գտնվում է արցախահայության կողքին եւ առաջիկայում եւս պատրաստվում է մեծածավալ ծրագրեր իրականացնել` ուղղված Արցախի վերազարթոնքին:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը։
Դիտում՝ 1652

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW