Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանը եւ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 16-ին հանդիպել են ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի հետ:Երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ ՌԴ դաշնային հարկային ծառայության անունից ստորագրված «Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջեւ վստահված երրորդ կողմի մեխանիզմի կիրառմամբ անդրսահմանային առեւտրի ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման պիլոտային ծրագրի իրականացման մասին» ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը: Այցի ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է հարկային վարչարարության իրականացման նպատակով մշակված էլեկտրոնային ծառայությունները, որից հետո մտքեր են փոխանակվել համագործակցության հետագա ուղղությունների վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են փորձի փոխանակման նպատակով ակտիվացնել շփումները նաեւ փորձագիտական մակարդակում: Ռուսական կողմը ներկայացրել է նաեւ հարկային վարչարարության ոլորտում բջջային հավելվածների կիրառման փորձը ինքնազբաղ հարկ վճարողների հարկման համակարգում, որի ներդրումն էականորեն պարզեցրել է հարկ վճարող-հարկային մարմին փոխհարաբերությունները:ՀՀ ՊԵԿ նախագահը եւ ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարը շեշտել են բարձր մակարդակի սերտ շփումների հաճախականության պահպանման կարեւորությունը, որն էականորեն խթանում է փոխադարձ պայմանավորվածությունների արդյունքում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը: Tweet Դիտում՝ 1512