Ադրբեջանի խոշորագույն բանկի եկամուտն աճել է ավելի քան 73 %-ով

17.07.2008 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ /

2008 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, Ադրբեջանի Միջազգային բանկի /ԱՄԲ/ մաքուր եկամուտը կազմել է 38.492 մլն մանաթ` անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելանալով 73.3 %-ով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով «Տրենդը», ԱՄԲ-ն առաջին կիսամյակը փակել է 3 635.8 մլն մանաթի ալտիվներով:

Բանկի վարկային պորտֆելը կազմել է 2 602.1 մլն մանաթ, ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեպոզիտների ընդհանուր ծավալը` 1949.376 մլն մանաթ:

Հուլիսի 1-ի դրությամբ ԱՄԲ-ն ուներ 36 մասնաճյուղ, 578 բանկոմատ եւ 2 397 POS-տերմինալ:

Դիտում՝ 6871

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW