ՀայՓոստը փոստատարների միջոցով կոմունալ վճարումներ կընդունի

10.09.2021 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀայՓոստ #կոմունալ վճարումներ #փոստատարներ
ՀայՓոստ ընկերությունը գործարկում է նոր ծառայություն, որը հնարավորություն է տալիս հաճախորդի տանը կանխիկ գումարով կատարել կոմունալ վճարումներ: Ծառայության համար հավելյալ գումար չի գանձվում:

Փոստատարների միջոցով կոմունալ վճարների ընդունման ծառայությունը կմատուցվի ՀՀ ամբողջ տարածքում, պլանշետների միջոցով: Փոստատարը, այցելելով հաճախորդի բնակարան, օրինակ՝ կենսաթոշակ, նպաստ վճարելու կամ նամակը հանձնելու, միաժամանակ կառաջարկի նաեւ կոմունալ վճարների ընդունում:

«ՀայՓոստը սկսում է մատուցել նոր ծառայություն, որով մեր հաճախորդների համար առավելագույնս կապահովենք հասանելիություն եւ հարմարավետություն: Մեր փոստատարներն այժմ պլանշետներով կայցելեն բնակարաններ, եւ ՀայՓոստի հաճախորդները, գտնվելով իրենց բնակարաններում, առանց լրացուցիչ այլ վճարների կարող են կատարել կոմունալ վճարումները»,- նշել է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Հաճախորդի ցանկության դեպքում փոստատարը տպում եւ տրամադրում է բաժանորդի պարտքի վերաբերյալ հաշվետվությունը, այնուհետեւ, հաճախորդի համաձայնությամբ գանձում վճարումը՝ տրամադրելով անդորրագիր:
 
Դիտում՝ 4175

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW