Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները հաղթահարելու նպատակով հայաստանյան 35 սոցիալական ձեռնարկություն COVID-19-ի հաղթահարման Եվրոպական միության (ԵՄ) ֆոնդի կողմից ֆինանսական աջակցություն կստանա։ Նախաձեռնության շրջանակում ԵՄ կողմից հայաստանյան ձեռնարկություններին տրամադրված միջոցների ծավալը գերազանցում է 186 մլն դրամը:Կորոնավիրուսի հաղթահարման ԵՄ ֆոնդը գործարկել է Իմփաքթ հաբ Երեւանը՝ «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» տարածաշրջանային նախագծի շրջանակում։ Սոցիալական ձեռնարկատիրությունների ֆինանսական աջակցման նախաձեռնությունը երկարաժամկետ բազմաբաղադրիչ ծրագրի մի մասն է միայն։ Մրցույթի արդյունքում ընտրվել են ՀՀ բոլոր մարզերում գործող տարբեր բիզնես նախաձեռնություններ, որոնց միավորողը գործունեության սոցիալական բաղադրիչն է։«Մեր աջակցությունն ուղղելով սոցիալական ուղղվածությամբ բիզնես համայնքին՝ մենք ոչ միայն սատարում ենք մարզային փոքր եւ միջին բիզնեսին, այլ նաեւ կայունություն հաղորդում այն սոցիալական խնդիրների լուծման գործընթացներին, որ իրենց ուսերին են վերցրել այս ձեռնարկությունների հիմնադիրները»,- նշել է Իմփաքթ Հաբ Երեւանի գործադիր տնօրեն Անի Բաբումյանը։ Tweet Դիտում՝ 4967