Իրանական ընկերությունը դիտարկում է ՀՀ-ում ներդրումներ կատարելու հնարավորությունը

09.09.2021 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իրան #Babak copper
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ  Քրիստինե Ղալեչյանը նախօրեին ընդունել է Իրանում պղնձի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող Babak copper ընկերության  պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Մոհամմադ Ռեզա Միրզայի գլխավորությամբ։

Babak copper-ը Իրանում  հանքարդյունաբերությամբ զբաղվող  հայտնի եւ ամենամեծ  ընկերություններից մեկն է։

Մոհամմադ Ռեզա Միրզան նշել է, որ  հանդիպման նպատակն իրենց ընկերության ներուժը ներկայացնելն է եւ Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները հայկական կողմի հետ քննարկելը։  

Քրիստինե Ղալեչյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ շատ ոլորտներում արդեն հաջողված ծրագրեր եւ ձեւավորված արդյունավետ համագործակցություն կա՝ նշելով, որ ուրախ է արձանագրել, որ ընդերքի ոլորտը եւս իրանական կողմի  հետաքրքրության շրջանակում է։

Babak copper ընկերության ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել Իրանում իրենց գործունեության մասին, տեղեկացրել են արտադրական հզորությունների եւ պղնձի արտադրության մեջ իրենց կողմից կիրառվող կենսալուծազատման (hin tank leaching) տեխնոլոգիայի մասին։

Նշվել է, որ Իրանում ընկերությունն ավելի քան 400 մլն եվրոյի ներդրում է կատարել,  քննարկվել է Հայաստանում ներդրումների հնարավորության հարցը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ այլ հանդիպում կազմակերպել Babak copper ընկերության եւ ոլորտում գործունեություն ծավալող հայկական  ընկերությունների մասնակցությամբ եւ համատեղ քննարկել իրանական կողմի առաջարկը։
Դիտում՝ 1538
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW