«Մի դրամի ուժը»՝ մանկական քաղցկեղի հաղթահարմանը

08.09.2021 | 12:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Իդրամ #«Մի դրամի ուժը»
IDBank-ի եւ Իդրամի՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն ամփոփեց հերթական ծրագիրը․ օգտատերերի վճարումներից օգոստոս ամսվա ընթացքում կուտակված «մի դրամների» ամբողջ գումարը՝ 3.701.910 ՀՀ դրամ, փոխանցվեց «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին։

Հիմնադրամը ստեղծվել է Վահեի եղբոր կողմից՝ շարունակելու արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահեի գործը։ Վահեն մինչեւ վերջին պահը կատարել է իր բժշկական առաքելությունը եւ զոհվել վիրավոր զինվորին բուժօգնություն ցուցաբերելիս։ Մասնագիտությամբ լինելով կլինիկական դեղագետ՝ նա հնարավոր ամեն բան անում էր իր մասնագիտությունը էլ ավելի մասսայականացնելու համար։

«Օգոստոս ամիսը բավականին ակտիվ էր Idram&IDBank հավելվածով վճարումների առումով, եւ դա մեզ միայն ուրախացնում է, քանի որ մեր օգտատերերի վճարումների ու բարի կամքի շնորհիվ կարողացանք մոտ 3,7 մլն ՀՀ դրամ տրամադրել նորաստեղծ, բայց խոստումնալից այս հիմնադրամին, որը ինչպես կրթական, այնպես էլ զուտ բարեգործական ծրագրեր ունի ներկա պահին։ Լիահույս ենք, որ «Մի դրամի ուժը» ծրագրի շնորհիվ, Վահեի երազանքների եւ հիմնադրամի նպատակների մի մասն իրականություն կդառնա»,- ասել է Իդրամ ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանը։

«Մի դրամի ուժը» ծրագրի հերթական շահառուն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն է։ Արդեն տասը տարուց ավելի, հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, հանրային դրամահավաքների միջոցով աջակցում է ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին՝ կազմակերպելով նրանց բուժումն արտերկրում։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ սեպտեմբերյան եռուզեռի մեջ հատկապես կարեւոր էր անդրադառնալ այն երեխաներին, որոնք զրկված են ուսումնական տարվա սկիզբն ու իրենց ընկերներին, հարազատներին վայելելու հնարավորությունից եւ կյանքի ու մահվան պայքարի մեջ են։ «Առաջիկա երկու ամսվա ընթացքում Ձեր վճարումները կատարելիս լավ կլինի հենց այս միտքն ունենալ գլխում, սրտում, վճարումները կատարել Idram&IDBank-ով եւ նպաստել ավելի մեծ գումար հավաքելուն»,- ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ հիմնադրամն օգնում է քաղցկեղ ունեցող այն երեխաներին, որոնց բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել, և այն պետք է կազմակերպել աշխարհի առաջատար կլինիկաներում: Հիմնադրամն օգնում է նաև կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող այլ երեխաներին, որոնց բուժումը հնարավոր է կազմակերպել արտասահմանյան ու հայաստանյան բուժհաստատություններում։ «Կարևոր է նվիրաբերված ամեն մի դրամը, և մենք շատ ուրախ ենք, որ առաջիկա 2 ամսվա ընթացքում «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը հենց մեր հիմնադրամին է ուղղված լինելու։ Հենց այսպիսի նախաձեռնությունների շնորհիվ է, որ մեր հասարակությունն իրեն զգում է բարեգործության մի մասնիկ, իսկ մեր հիմնադրամի շահառու երեխաները հնարավորություն են ստանում իրենց այդքան անհրաժեշտ բուժումը ստանալ արտերկրում»,- ասել է հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

Շարունակե՛ք վճարումներ կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով կամ ընկերությունների տերմինալներով․ «Մի դրամի ուժն» արդեն 37 մլն դրամից ավել գումար է տրամադրել կրթության, առողջապահության, սոցիալական պատասխանատվության ոլորտներում գործող հիմնադրամների.

•    6.925.000 դրամ՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին
•    8․648․000 դրամ՝ «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամին
•    6․962․504 դրամ՝ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին»
•    3․603․291 դրամ՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին
•    2․521․255 դրամ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին
•    5․034․750 դրամ՝ Տավուշի եւ Լոռու սահմանամերձ գյուղերի դպրոցներին

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 4394
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW