Հայաստանում iРhone 3G-ի օրինական վաճառքը կսկսվի տարեվերջից ոչ շուտ

17.07.2008 | 11:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. iРhone 3G սմարտֆոնները Հայաստանում կհայտնվեն ռուսաստանյան շուկայում դրանց վաճառքն սկսվելուն պես##:

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել է “Մակ ԱՄ”/ Apple-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում/ ՍՊԸ տնօրեն Էռնեստ Մարդոյանը:

“Այդ կապվածությունը Ռուսաստանից պայմանավորված է ԱՊՀ ու Բալթիայի շուկաների համար սմարտֆոնների ապակոդավորմամբ ու ռուսիֆիկացմամբ, ինչը նախատեսված է անցկացնել այս տարվա վերջում”,- մասնավորեցրել է նա:

“Մակ ԱՄ” ԲԲԸ-ի տնօրենը դժվարացել նշել հայաստանյան շուկայում iРhone 3G-ի ստույգ գինը:

“Եթե ԱՄՆ-ում ու Եվրոպայում iРhone 3G-ն վաճառվում է բջջային կապի օպերատորների ծառայությունների փաթեթի մեջ եւ դրա գինը կազմում է մոտ $200, ապա Հայաստանում, հաշվի առնելով տեղական առանձնահատկություններն ու սեւ շուկան, դրա գինը կարող է հասնել $1500-ի”,- ասել է Էռնեստ Մարդոյանը:

Դիտում՝ 6080

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW