Ինքնագլդորների վարձույթի BusyFly ընկերությունը մուտք է գործել հայաստանյան շուկա

06.09.2021 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#BusyFly #ինքնագլդոր #վարձույթ
Էլեկտրական ինքնագլդորների վարձույթի ռուսաստանյան BusyFly ընկերությունը մուտք է գործել հայաստանյան շուկա՝ սկսելով աշխատել Երեւանում:

BusyFly-ի ներկայացուցիչը Rusbase-ին ասել է, որ մեկնարկային փուլում ընկերությունը ներդրել է մոտ $100 հազար եւ նախատեսում է գործարկել ծառայությունը նաեւ Հայաստանի այլ քաղաքներում:

Սկզբնական շրջանում Երեւանի բնակիչներին եւ հյուրերին հասանելի կլինեն 100 Ninebot Kickscooter MAX էլեկտրաինքնագլդորներ: Մոտ ժամանակներս ընկերությունը նախատեսում է դրանց թիվը հասցնել 500-ի:

Սպառողներին հասանելի կլինի առնվազն 5 սակագնային տարբերակ՝ կախված վարելու արագությունից եւ ուղեւորության ժամանակից (հասանելի են կեսժամյա եւ մեկժամյա սակագներ): Վարձակալության նվազագույն արժեքը՝ սկսած 30 դրամից մեկ րոպեի համար, ինքնագլդորի միանգամյա ակտիվացումը կարժենա 100 դրամ: Երթեւեկության առավելագույն թույլատրելի արագությունը 25 կմ/ժ է:

Երեւանում ծառայությունից հնարավոր կլինի օգտվել հավելվածի միջոցով, որը հասանելի է ներբեռնման համար AppStore-ում եւ GooglePlay-ում:

BusyFly ընկերությունը հիմնվել է 2018 թվականին: Ներկայումս ծառայությունը գործում է 10 երկրներում (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Իտալիա, Կիպրոս, Ադրբեջան, Բելառուս, Իսպանիա, Ուկրաինա, Ղազախստան) եւ աշխարհի 69 քաղաքներում: Ինքնագլդորների ընդհանուր պարկը կազմում է 12,5 հազար միավոր:
Դիտում՝ 12397
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW