ՊԵԿ․ Հայրենիքի պաշտպանները Կոմիտեում աշխատելու առաջարկ կստանան

03.09.2021 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) ավարտվել են հայրենիքի պաշտպանների համար հարկային եւ մաքսային ուղղություններով կազմակերպված դասընթացները:

Դասընթացի 15 մասնակից մասնակցել է նաեւ թեստային փուլին, 5-ը՝ հարկային, 10-ը՝ մաքսային գծով: Թեստավորման փուլում բարձր արդյունքներ ստացած մասնակիցները մաքսային եւ հարկային մարմինների տարբեր ստորաբաժանումներում պայմանագրային հիմունքներով աշխատելու առաջարկ կստանան:

«ՊԵԿ ուսումնական կենտրոնը հայրենիքի պաշտպանների համար «հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ եւս կազմակերպել էր անվճար դասընթաց: Տղաները բիզնես ոլորտում աշխատելու առաջարկներ նույնպես ստացել են»,- նշել են ՊԵԿ-ում:
Դիտում՝ 1878

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW