Փորձագետ. Էլեկտրամոբիլների էկոլոգիապես մաքուր լինելը վիճելի է

03.09.2021 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իգոր Պանարին #էլեկտրամոբիլ #էկոլոգիա
Էլեկտրամոբիլների էկոլոգիապես մաքուր լինելը վիճելի է. եթե հաշվարկենք էլեկտրաէներգիայի արտադրությունից արտանետումները, ապա ներքին այրման շարժիչը չորս անգամ ավելի քիչ է արտանետում, կարծում է «Էկոգրադ» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Պանարինը:

«Հաշվի առնելով այն արտանետումները, որոնք առաջանում են մարտկոցներ լիցքավորելիս, էլեկտրամոբիլների արտանետումները չորս անգամ ավելի շատ են: Այլ հարց է, որ դրանք կարող են տեղափոխվել այլ տեղ: Մենք գործ ունենք կուտակված վնասի արտահանման հետ»,- Պանարինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Բացի այդ, էլեկտրամոբիլի էներգիայի ծախսը 4-5 անգամ բարձր է պայմանական 100 կմ ճանապարհ անցնելու համար:

«Էլեկտրատրանսպորտի էկոլոգիապես մաքուր լինելու մասին թեզը միանշանակ չէ: Էլեկտրատրանսպորտը ոչնչով ավելի մաքուր չէ, քան ներքին այրման շարժիչով ավտոմեքենաները: Այն վայրում, որտեղ շահագործվում է էլեկտրամոբիլը, այն, բնականաբար, ավելի քիչ է աղտոտում, քան ներքին այրման շարժիչը, բայց ընդհանուր առմամբ`չորս անգամ ավելի շատ է վնաս հասցնում շրջակա միջավայրին»,- նշել է փորձագետը:
Դիտում՝ 3780
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW