Շվեյցարական ընկերությունն ավելացրել “Արդշինինվեստբանկին” տրամադրած վարկային գծի ծավալը

16.07.2008 | 15:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Շվեյցարական Atlantik Forfaiterungs AG ընկերությունը ավելացրել է “Արդշինինվեստբանկին” արտաքին առեւտրի ֆինանսավորման նպատակով տրամադրած վարկային գիծը` մինչեւ $2,5 մլն:

“Նման փորձառու կազմակերպությունների հետ համագործակցությունը մեզ թույլ է տալիս բարձրացնել հաճախորդների սպասարկման մակարդակն ու մատուցել ֆինանսական այնպիսի ծառայություններ, որոնք համապատասխանում են եվրոպական ամենաբարձր չափանիշներին”,- ասել է “Արդշինինվեստբանկի” վարչության նախագահ Արամ Անդրեասյանը:

Atlantik Forfaiterungs AG-ն զբաղվում է ներկրման ու արտահանման ֆինանսավորմամբ: “Արդշինինվեստբանկը” շվեյցարական ընկերության հետ համագործակցում է 2006 թվականից:

Դիտում՝ 5415

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW