Արմսվիսբանկը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) այսօր կնքել են 2 նոր վարկային պայմանագիր՝ ընդհանուր $8 մլն գումարի չափով: Պայմանագրերը կնքվել են Արեւելյան գործընկերության ՓՄՁ-ների մրցունակության ծրագրի («ՓՄՁ-ների մրցունակության ծրագիր»`Եվրոպական միության (ԵՄ) աջակցությամբ) եւ Կանաչ տնտեսության ֆինանսավորման համար Հայաստանում էներգաարդյունավետության ծրագրի 2-րդ փուլի («GEFF-ը Հայաստանում»՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) աջակցությամբ) շրջանակում:Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը նշել է, որ ՓՄՁ մրցակցային ծրագրի վարկավորման շրջանակում բանկն իր հաճախորդներին կառաջարկի մրցունակ պայմաններով բիզնես վարկեր՝ մինչեւ 5 տարի մարման ժամկետով:«Վարկերը կտրամադրվեն հիմնականում ԱՄՆ դոլարով, միջինում 9% դրույքաչափով, սակայն այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ կլինի նաեւ cashback-ի բաղադրիչը, ինչը շուկայականից ավելի լավ պայմաններ կստեղծի շահառուների համար»,- նշել է նա:ՓՄՁ մրցակցային ծրագիրը նպատակուղղված է տեղական ընկերությունների չափանիշների բարձրացմանը, արտադրության արդիականացմանը, աշխատանքային պայմանների բարելավմանը եւ տեղական ու միջազգային շուկաներում մրցունակության խթանմանը: Ցանկացած վարկի առնվազն 70%-ը պետք է ուղղվի կանաչ տեխնոլոգիաներում ներդրումների համար: Վարկառուների համար հասանելի են նաեւ խրախուսական դրամաշնորհներ ու տեխնիկական խորհրդատվություն, որոնք ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից: «GEFF-ը Հայաստանում» ծրագրի երկրոդ փուլի շրջանակներում բանկը իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին կառաջարկի մինչեւ 5 տարի մարման ժամկետով էներգախնայող նախագծերի ֆինանսավորում`արտոնյալ պայմաններով: «GEFF-ը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում ֆինանսավորումը հասանելի կլինի կանաչ տեխնոլոգիաների՝ հատկապես կլիմայի հարմարվողականությանը եւ մեղմացմանն ուղղված ներդրումների համար, մասնավորապես՝ ֆինանսավորում կստանան այն նախագծերը, ինչպիսիք են՝ ջերմամեկուսացումը, սեփական սպառման համար արեւային ՖՎ Էլեկտրակայանները, գեոթերմալ ջերմային պոմպերը եւ ջրարդյունավետ ոռոգման համակարգերը: Բանկի հաճախորդները կարող են օգտվել մինչեւ 1600 նախապես հաստատված բարձր արդյունավետության տեխնոլոգիաներից `Green Technology Selector (GTS)-ի միջոցով: Ծրագիրը ներառում է նաեւ տեխնիկական խորհրդատվության համապարփակ փաթեթ, որը կօգնի հայտնաբերել եւ ստուգել կանաչ ներդրումների համար հնարավորությունները: «GEFF-ը Հայաստանում» ծրագրի առաջին փուլի ընթացքում բանկը նպաստել է տարեկան 5,5 գեգավատ մաքուր էներգիայի արտադրությանը եւ 2,747 տոննա/տարի ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը` հատկացնելով €2,5 մլն միջոցներ:Կանաչ Կլիմայի Հիմնադրամը կաջակցի ծրագրին՝ տրամադրելով խրախուսական դրամաշնորհներ մասնակցության իրավունք ունեցող կանաչ ծրագրերին:Գեւորգ Մաչանյանի խոսքով՝ Արմսվիսբանկը հեռանկարային է համարում էներգաարդյունավետ ներդրումների շուկան, մանավանդ, որ միջազգային կառույցների նախապատվությունը եւս տրվում է դրան: «Մեր երկիրը արեւային էներգիայի, քամու, ընդերքի բավականին շատ ռեսուրսներ ունի, որոնք վերականգնվող են, եւ բացի տնտեսական արդյունքից՝ սոցիալական եւ բնապահպանական շատ լուրջ խնդիրներ կարող են լուծել: Մեր բանկն արդեն վաղուց այս ուղղությամբ աշխատանքներ է կատարում՝ էներգաարդյունավետության ոլորտում ծրագրերի ֆինանսավորումը դարձնելով մեր ռազմավարական ուղղություններից մեկը:Մինչ այս՝ բանկն արդեն ՎԶԵԲ-ի եւ միջազգային ֆինանսական այլ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ ֆինանսավորել է հարյուրից ավել կանաչ տեխնոլոգիաների ներդրումների նախագծեր»,- նշել է բանկի գործադիր տնօրենը:Բացի այդ՝ Արմսվիսբանկը եւ ՎԶԵԲ-ը արդյունավետ համագործակցություն են ծավալում Առեւտրի ֆինանսավորման (TFP) ոլորտում եւ նախորդ տարվա ցուցանիշների արդյունքներից ելնելով ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի շրջանակում բանկը երրորդ տարին անընդմեջ արժանացել է ՀՀ-ում ամենաակտիվ թողարկող բանկ մրցանակին: 2021թ-ին ՎԶԵԲ-ը բանկի համար առեւտրի ֆինանսավորման սահմանաչափը ավելացրել է եւս $6,5 մլն՝ հասցնելով $28,5 մլն-ի, որը ներկայումս ՀՀ բանկային համակարգում ամենամեծ սահմանաչափերից մեկն է: Արմսվիսբանկի եւ ՎԶԵԲ-ի միջեւ համագործակցությունը սկսվել է դեռեւս 2010թ-ից: Այն ակտիվ զարգացել է ՓՄՁ վարկավորման, Առեւտրի ֆինանսավորման, էներգաարդյունավետության ծրագրերի եւ միջազգային ասոցիացիայի (ICMA – International Capital Markets Association) կողմից ընդունված եւ միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով ռեպո գործարքների կնքման գործընթացը կարգավորող Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) ուղղություններով: 2014թ.-ի հուլիսին ՎԶԵԲ-ի կողմից բանկին շնորհվել է «Հաստատող բանկ»-ի կարգավիճակ:ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն էլ նշել է, որ Արմսվիսբանկի հետ հաջողված համագործակցությունը մի քանի գործոններից է կախված՝ սկսած նրանից, թե ով է ղեկավարում բանկը եւ ինչպես:«Կշարունակենք զարգացնել երկար տարիների մեր համագործակցության փորձը՝ հատկապես կարեւորելով կանաչ տնտեսության եւ էներգաարդյունավետության մասով աշխատանքները: Այս ուղղություններով բանկային համակարգի հետ աշխատանքը շատ կարեւոր է մեզ համար, քանի որ հենց դրա միջոցով ենք կապ հաստատում մասնավոր հատվածի հետ»,- նշել է նա:ԱրմսվիսբանկԼինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց` բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ եւ ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Բանկը համագործակցում է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` ADB, KFW, EIB, FCI, responsAbility եւ այլն:ՎԶԵԲՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,56 միլիարդ եվրո 191 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային եւ էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 91%-ը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։ Tweet Դիտում՝ 3268