Երեւանում բացվել է “ՊրոԿրեդիտԲանկի” նոր մասնաճյուղը

16.07.2008 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Մաշտոցի պողոտայում բացվել է “ՊրոԿրեդիտ Բանկի” նոր մասնաճյուղ##:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, դա բանկի թվով երրորդ մասնաճյուղն է հանրապետությունում եւ երկրորդը` Երեւանում: Հուլիսի 15-ին բանկի մասնաճյուղ էր բացվել Վանաձորում:

Մասնաճյուղի բացման արարողությանը ելույթ ունենալով, “ՊրոԿրեդիտԲանկի” գլխավոր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդն ասել է, որ “ընդլայնելով մասնաճյուղային ցանցը, մենք ձգտում ենք հաճախորդների կողքին գտնվող բանկ դառնալ”:

Հայաստանի Կենտրոնական բանկի /ԿԲ/ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը նշել է, որ “ՊրոԿրեդիտ Բանկի” վարկային պորտֆելն արդեն գերազանցում է 4 մլրդ դրամը, եւ վարկերի մեծ մասը տրամադրվել է ֆիզիկական անձանց:

Դիտում՝ 5910

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW