Եռօրյա հանգիստ եւ քեշբեք՝ նոր առաջարկ Կոնվերս Բանկի MasterCard քարտապաններին

31.08.2021 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #MasterCard #ակցիա
Կոնվերս Բանկը հայտարարում է հերթական ակցիայի մեկնարկը:

Ակցիայի շրջանակում՝ սեպտեմբերի 1-ից-նոյեմբերի 30-ը ներառյալ կատարված անկանխիկ գնումներից հաճախորդները կստանան մինչեւ 30 հազար դրամ քեշբեք եւ կկուտակեն Կոնվերս միավորներ, իսկ ծավալային ամենաշատ անկանխիկ գնումները կատարած 20 քարտապանները կստանան Հայաստանում ընտանեկան (2 մեծահասակ եւ 2 երեխա) 3-օրյա հանգստի սերտիֆիկատ:

Զուգահեռաբար, ակցիայի ընթացքում դառնալով բանկի MasterCard քարտապան՝ հաճախորդները քարտի գործողության ողջ ընթացքում կօգտվեն  տարեկան սպասարկման վճարի 50%-ով նվազեցված սակագնից:

Բանկը MasterCard միջազգային վճարային համակարգի անդամ է 2009 թվականից: Վերջին տարիներին բանկն այդ համակարգի հետ իրականացրել է մի շարք հաջողված ակցիաներ, որոնց արդյունքում քարտապանները օգտվել են գումարի հետվերադարձից, ինչպես նաեւ ստացել արժեքավոր նվերներ՝ այդ թվում ընտանեկան ուղեգիր Փարիզի Դիսնեյլենդ:

Ակցիայի մանրամասներն՝ այս հղումով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 5777

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW