PayPal-ը դիտարկում է բաժնետոմսերի վաճառքի ծառայության հնարավորությունը

31.08.2021 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#PayPal #բաժնետոմսեր #Ռիչարդ Հեյգեն
PayPal վճարային համակարգը դիտարկում է այնպիսի հարթակի ստեղծման հնարավորություն, որն ԱՄՆ-ում իր հաճախորդներին թույլ կտա բաժնետոմսեր վաճառել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CNBC-ի աղբյուրներին:

Նշվում է, որ նախագծին աջակցելու համար ընկերությունը վարձել է բրոքերային ծառայությունների ասպարեզում հայտնի մասնագետ Ռիչարդ Հեյգենին, որը TradeKing առցանց բրոքերային ընկերության հիմնադիրներից մեկն է: Հեյգենը գլխավորել է PayPal-ի ներդրումային ստորաբաժանումը:

Ըստ հեռուստաալիքի տեղեկությունների՝ բաժնետոմսերի վաճառքի ծրագրերն իրականացնելու համար PayPal-ը կամ ձեռք կբերի գործող բրոքերային ընկերություն, կամ կդառնա նման ընկերության գործընկեր:

Ինչպես տեղեկացրել է աղբյուրներից մեկը, ընկերությունն արդեն բանակցություններ է վարել ներդրումների ոլորտում պոտենցիալ գործընկերների հետ: Իր հերթին, մեկ այլ աղբյուր նշել է, որ բաժնետոմսերի վաճառքի ծառայությունն այս տարի դժվար թե ստեղծվի:
Դիտում՝ 2751
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW