Mastercard միջազգային վճարային համակարգը որոշել է հրաժարվել իր քարտերի մագնիսական ժապավենից, հայտնում է Secretmag-ը՝ վկայակոչելով համակարգի մամուլի ծառայությունը:2024 թվականից ժապավենը կվերանա բանկային քարտերից Եվրոպայում, 2027 թվականից՝ ԱՄՆ-ում: Մինչեւ 2029 թվականն ամբողջ աշխարհում Mastercard-ի վարկային կամ դեբետային նոր քարտերը չեն պարունակի մագնիսական ժապավեն, իսկ մինչեւ 2033 թվականն ընդհանրապես նման քարտեր չեն լինի:Մագնիսական ժապավենից հրաժարվելու որոշումն ընկերությունում բացատրել են սպառողների վճարային սովորությունների փոփոխությամբ եւ նոր տեխնոլոգիաների զարգացմամբ: Mastercard-ում ընդգծել են, որ ժամանակակից չիպային քարտերի միկրոպրոցեսորները բնութագրվում են ավելի բարձր կատարողականությամբ եւ անվտանգությամբ։ Դրանցից շատերը թույլ են տալիս անհպում գործարքներ իրականացնել:Բացի այդ, գոյություն ունեն կենսաչափական քարտեր, որոնք ապահովում են պաշտպանության լրացուցիչ մակարդակ` մատնահետքերի ստուգում:Այս տարվա հուլիսին Phoenix Consumer Monitor-ի անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում հարցված քարտապանների 81%-ն ավելի հարմարավետ է համարում քարտի օգտագործումն առանց մագնիսական ժապավենի: Հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը (92%) նշել է, որ նրանք կշարունակեն օգտագործել իրենց քարտերը, եթե դրանք այլեւս չունենան մագնիսական ժապավեն:Միաժամանակ, Mastercard-ի հաճախորդներն ակտիվորեն ավելացնում են անհպում գործարքների քանակը: 2021 թվականի առաջին եռամսյակում դրանց թիվը 1 միլիարդով ավել էր՝ համեմատած 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ: 2021 թվականի երկրորդ եռամսյակում բոլոր գործարքների գրեթե կեսը (45%) իրականացվել է անհպում եղանակով:Mastercard-ը կդառնա աշխարհում առաջին վճարային համակարգը, որը կհրաժարվի մագնիսական ժապավենի տեխնոլոգիայից: Ընկերության հիմնական մրցակիցը՝ Visa-ն, դեռ չի հայտարարել նման ծրագրերի մասին: Tweet Դիտում՝ 2345