Հիփոթեքային վարկավորման պորտֆելով Կոնվերս Բանկը համակարգի առաջատարներից է
27.08.2021 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Բանկում ազդեցիկ են համարում հատկապես տարբեր ծրագրերի ներքո հիփոթեքային վարկավորման պորտֆելի աճը:
Վերջին 4-5 տարիների ընթացքում «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի ներքո եւ Ազգային հիփոթեքային ընկերության վերաֆինանսավորմամբ վարկավորման ծավալներն աճել են մոտ 6 անգամ:
Կոնվերս Բանկը հիփոթեքային վարկավորում է իրականացնում երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար եւ Եվրո՝ այդ թվում առաջնային շուկայում համագործակցելով կառուցապատողների հետ:
«Գրավչության, մրցունակ տոկոսադրույքի եւ ճկունության շնորհիվ Կոնվերս Բանկի՝ անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման եւ վերանորոգման վարկերի նկատմամբ հետաքրքրությունը կայուն աճում է, ինչը շնորհիվ այս ցուցանիշով բանկը կայուն դիրք է զբաղեցնում համակարգի առաջատարների շարքում եւ լավագույններից է Ծրագրային վարկավորման ցուցանիշով», - ասված է բանկի հաղորդագրության մեջ:
Առաջնային շուկայից անշարժ գույքի ձեռքբերման վարկավորումը էլ ավելի խթանելու եւ հաճախորդներին ծառայությունների մատուցման առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով Կոնվերս Բանկը առաջիկայում հանդես կգա նոր, հետաքրքիր առաջարկով:
Բանկի հիփոթեքային վարկատեսակներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: