Մարզերում հաճախորդային բազայի առկայությունը կախված է կիրառվող տեխնոլոգիաներից

16.07.2008 | 13:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Մարզերում հաճախորդային բազայի առկայությունը կախված է կիրառվող տեխնոլոգիաներից##, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի /ԿԲ/ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:

Վաչե Գաբրիելյանն այդ մասին այսօր ասել է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում` մեկնաբանելով Հայաստանի Բանկերի միության /ՀԲՄ/ նախագահ Էմիլ Սողոմոնյանի խոսքերն այն մասին, որ Վանաձորում եւ Գյումրիում ներկայումս բավարար չափով հաճախորդային բազա չկա տվյալ քաղաքներում ներկայացված բանկերի համար:

ՙԱնհրաժեշտ հաճախորդային բազայի առկայությունը կախված է կիրառվող տեխնոլոգիաներից: Մասնավորապես, "ՊրոԿրեդիտ Բանկն" աշխատում է փոքր եւ միջին բիզնեսին ուղղված տեխնոլոգիաներով",- նկատել է Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքերով, եթե, օրինակ, "Պրոմեթեյ Բանկի" համար մարզերում մասնաճյուղերի բացումը նպատակահարմար չէ, ապա "ՊրոԿրեդիտ Բանկի" համար մասնաճյուղի բացումը Վանաձորում լիովին տրամաբանական է:

ՙԲացի այդ, բանկը մայրաքաղաքում ու մարզերում կարող է տարբեր քաղաքականություն վարել, ինչպես նաեւ իր գործունեությունը շտկել` կախված նրանից, թե իր գործունեությունը տվյալ մարզում ուղղված է կորպորատիվ, թե՞ մանրածախ շուկային",- ասել է Վաչե Գաբրիելյանը:

Դիտում՝ 5768

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW