Քերոբյան. Աշխատում ենք հեղուկ գազի գնանկմանը միտված քայլեր անել
27.08.2021 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն

«Մենք մեզ հեղուկ գազի շուկայում գնաճի անուղղակի պատասխանատու ենք համարում, հետեւաբար աշխատում ենք անել այն ամենը, ինչն ուղղված կլինի գների անկմանը: Գիտեմ, որ որոշ գազալցակայաններում արդեն վառելիքի գինը նվազել է՝ 280 դրամից 240 դրամ է դարձել»,- լրագրողների հետ զրույցում նշել է նա։
Նախարարի խոսքով` աշխատանքներ են իրականացնում, որ հայկական ընկերություններին ծանոթացնեն այնպիսի օտարերկրյա կազմակերպությունների հետ, որոնք Հայաստանին ավելի մատչելի գներով վառելիք կառաջարկեն։
Ինչ վերաբերում է բենզինի շուկային՝ Վահան Քերոբյանն ասել է, որ քննարկում են խոշոր՝ 60 մլն դոլարանոց օտարերկրյա ներդրումային ծրագիր կյանքի կոչել՝ Հայաստանում նոր որակի եւ ստանդարտների բենզալցակայանների ցանցի ստեղծման նպատակով։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: