ՀՀ կառավարությունն Արցախին 13,4 մլրդ դրամ կհատկացնի

27.08.2021 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #Արցախ #կառավարություն
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել Արցախին 13,4 միլիարդ դրամ հատկացնելու մասին նախագծին:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է՝ չնայած այն հանգամանքին, որ Արցախում տնտեսական կյանքն աստիճանաբար վերականգնվում է, ԱՀ պետական բյուջեի հարկային եկամուտները դեռեւս բավարար չեն կենսական նշանակության սոցիալական եւ տնտեսական ծրագրերի ամբողջական ֆինանսավորումն իրականացնելու համար:

«Հատկացվող գումարը նախատեսված է Արցախի պետական բյուջեով սեպտեմբերի համար սահմանված աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, ինչպես նաեւ բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների գծով ֆինանսավորման, կապիտալ ներդրումների իրականացման նպատակով: 3 մլրդ դրամ կհատկացվի աշխատավարձերին, 1,2 մլրդ դրամ՝ էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների գծով բնակչության ծախսերի փոխհատուցմանը»,- ներկայացրել է նախարարը:
Դիտում՝ 1702
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW