Ազգային օպերատորը պատրաստ է իրականացնել դրոշմավորում

25.08.2021 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դրոշմավորում #աղգային օպերատոր #ԵԱՏՄ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներդրել է համապատասխան համակարգեր  եւ  պատրաստ է իրականացնել դրոշմավորումը հետեւյալ ապրանքախմբերի մասով․

- թեթեւ արդյունաբերության ապրանքներ (ԵՏՀ Խորհրդի «Նույնականացման միջոցներով թեթեւ արդյունաբերության ապրանքների դրոշմավորում սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 127 որոշում),

- օծանելիք եւ հարդաջուր (ԵՏՀ Խորհրդի «Նույնացման միջոցներով օծանելիքի եւ հարդաջրի դրոշմավորում սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 128 որոշում),

- անվադողեր (ԵՏՀ Խորհրդի «Ռետինե անվադողերի եւ անվադողերի դրոշմավորում սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 129 որոշում),

- ֆոտոխցիկներ, լուսարձակող լամպեր (ԵՏՀ Խորհրդի «Նույնականացման միջոցներով ֆոտոխցիկների, լուսարձակող լամպերի, դրոշմավորում սահմանելու մասին (բացի կինոխցիկներից)» 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 130 որոշում)։
Դիտում՝ 1178
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW