ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ծանոթացել է խաղողի մթերման շրջանին ընդառաջ Պռոշյանի կոնյակի եւ Արարատի գինու գործարաններում ընթացող վերակառուցման եւ վերազինման աշխատանքներին:Պռոշյանի կոնյակի գործարանի տնօրեն Արմեն Գասպարյանը տեղեկացրել է, որ ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրով գործարանում կառուցվում է 1500 քառ.մ պահեստ, որը հագեցած է լինելու կառավարման ժամանակակից համակարգերով։ Բացի այդ, պետական աջակցության ծրագրի շրջանակում գործարանը ձեռք է բերել մամլման եւ մթերման նորագույն սարքավորում: Գործարանն այս տարի շուրջ 10 000 տոննայով ընդլայնելու է պահամանների ծավալը, ինչի շնորհիվ ավելանալու են վերջինիս արտադրական կարողությունները։ Տնօրենը տեղեկացրել է, որ խաղողի մթերման ծավալն այս տարի կլինի ոչ պակաս, քան նախորդ տարի։Առաջիկայում նախատեսում են իրականացնել նաեւ խնձորի մթերումներ։Արարատի գինու գործարանն էլ այս տարի գինու արտադրության նպատակով ընդլայնել է արտադրական կարողությունները շուրջ 950 տոննայով, ինչը թույլ կտա ավելի շատ խաղող մթերել։Արման Խոջոյանը երկու ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է խաղողի մթերման գործընթացում կառավարության աջակցության գործիքակազմը, գինեգործության եւ կոնյակագործության ոլորտներում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Tweet Դիտում՝ 1552