ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը մասնակցել է «Հաշտ ճամբար» ծրագրին
21.08.2021 | 09:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ

Բանկի աշխատակիցները «Հաշտ ճամբար» ծրագրի շրջանակներում այցելել են Հանքավանում եւ Ծաղկաձորում գտնվող ճամբարներ, որտեղ իրենց ամառային հանգիստն էին անցկացնում 11-13 տարեկան շուրջ 1000 երեխաներ:
Երեխաները մասնակցել են ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ի ներկայացուցիչների կազմակերպած հետաքրքիր խաղ-մրցույթների՝ ստանալով գիտելիքներ եւ ֆինանսական ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերի պատասխաններ:
Խաղերին մասնակից բոլոր երեխաները ստացան նվերներ:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը մշտապես կարեւորել է նոր սերնդի ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումները՝ շարունակաբար մասնակցելով երեխաներին ֆինանսական ծառայությունների վերաբերյալ գիտելիքներ փոխանցող ծրագրերին», - ասված է բանկի հաղորդագրության մեջ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: