“Մասնաճյուղերի բացումը որոշակի քաղաքներում չպետք է ինքանպատակ դառնա”

16.07.2008 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Վանաձորն ու Գյումրին ներկայումս բավարար հաճախորդային բազա չունեն այդ քաղաքներում աշխատող բանկերի համար##, ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Բանկերի միության /ՀԲՄ/ նախագահ Էմիլ Սողոմոնյանը:

“Ես ողջունում եմ նոր մասնաճյուղերի բացումը Գյումրիում ու Վանաձորում, սակայն Հայաստանի որոշակի քաղաքներում բանկերի մասնաճյուղերի բացումը չպետք է ինքնանպատակ դառնա. բանկային համակարգը պետք է զարգանա պետության ողջ տարածքում”,- ասել է Էմիլ Սողոմոնյանը:

ՀԲՄ նախագահը նշել է, որ Հայաստաի բանկերի մեծ մասը շուտով դուրս կգա Երեւանի սահմաններից, ինչը պայմանավորված է հանրապետության տարածքային հավասարաչափ զարգացմանն ուղղված կառավարության ռազմավարությամբ:

Դիտում՝ 5004
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW