IDBank-ը թողարկել է $5 մլն ծավալով պարտատոմսեր
20.08.2021 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /


Բանկից տեղեկանում ենք, որ պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է $5 մլն, շրջանառության ժամկետը 27 ամիս է, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը` 4%, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումը կիրականցվի եռամսյա պարբերականությամբ։
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2021թ. օգոստոսի 20-ից մինչեւ 2021թ. նոյեմբերի 12-ը ներառյալ։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ եւ ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):
2020թ․ արդյունքներով IDBank-ը ցպահանջ միջոցների (տոկոսային արտահայտությամբ) աճի ցուցանիշով առաջատար է ճանաչվել ՀՀ բանկային համակարգում: Այսպիսի եզրահանգման է եկել RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերությունը 2020թ. դեկտեմբերին կատարված վերլուծության մեջ։ Այսպես՝ 2019 թվականի համեմատ IDBank-ի ցպահանջ միջոցներն աճել են 79%-ով։
IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանն ասել է, որ այս ցուցանիշը վկայում է հաճախորդների՝ Բանկի նկատմամբ մեծ վստահության մասին։
«2021թ. երկրորդ թողարկումն իսկապես սպասված էր մեր հաճախորդների կողմից։ Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ եղած հետաքրքրությունը եւ բարձր պահանջարկը ստիպում է մեզ ոչ միայն կատարելագործել Բանկում ներդրումներ կատարելու մեխանիզմները, այլեւ մեր հաճախորդներին տալ հնարավորություն էլ ավելի ճկուն ու հարմարավետ կերպով կառավարել իրենց միջոցները»,- ասել է Արման Ասատրյանը։
IDBank-ի պարտատոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը եւ ներկայացնել Բանկ, ինչից հետո պարտատոմսերը հնարավոր է գտնել անմիջապես Idram&IDBank հավելվածում՝ մուտք գործելով «Բանկինգ» բաժին եւ ընտրելով «Պարտատոմսեր» ենթաբաժինը։ Հավելվածում ներկայացված է պարտատոմսերի վերաբերյալ ողջ անհրաժեշտ ինֆորմացիան՝ տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը եւ պարտատոմսերի մարման օրը։
IDBank-ի 2021թ. երկրորդ թողարկման պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է հետեւյալ հղմամբ։
Բանկը հիշեցնում է նաեւ, որ անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: