Հակահամաճարակային կանոնները չպահող տնտեսվարողները կտուգանվեն

19.08.2021 | 17:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՍԱՏՄ #տնտեսվարող #տուգանք
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցերում` Covid-19-ը վարակի տարածման աճով պայմանավորված:

Տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Երեւանի Կենտրոն եւ Դավթաշեն վարչական շրջանների խոշոր սուպերմարկետներ:

ՍԱՏՄ տեսուչներն այսօր արձանագրել են, որ որոշ խանութներում հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում, այսպիսի տնտեսավարողներն առաջին անգամ խիստ նախազգուշացվել են, իսկ խախտումների կրկնվելու դեպքում՝ կտուգանվեն 100-ից 300 հազար դրամի չափով:

«Կորոնավարակի կանխարգելման հիմնական պահանջները չեն փոխվել. աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ»,- հայտնել են ՍԱՏՄ-ից:

Ստուգայցերը կշարունակվեն, հաջորդիվ այցեր կլինեն նաեւ հանրային սննդի օբյեկտներ եւ սննդամթերքի արտադրամասեր:
Դիտում՝ 1961
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW