Փաշինյան․ Պետք է զարգացնել հայ-ղրղզական առեւտրատնտեսական հարաբերությունները

19.08.2021 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Սադիր Ժապարով #տնտեսություն
Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Հայաստանի վարչապետը նշել է, որ «պետք է մտածել եւ աշխատել երկու երկրների հետագա զարգացման ուղղությամբ»։

«Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, որը նոր հնարավորություններ է բացում առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Ցավոք, մեր երկրների միջեւ փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը մեծ չէ։ Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է նա։

Հայաստանի վարչապետը եւ Ղրղզստանի նախագահը նշել են, որ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության չիրացված ներուժ կա, եւ պետք է նոր ազդակ հաղորդել տնտեսական կապերին, կարեւորվել է Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի՝ այս տարի աշնանը նախատեսված նիստի անցկացումը։

ՀՀ վարչապետը եւ Ղրղզստանի նախագահը երկու կողմերի համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել են՝ ակտիվ աշխատել նիստի շրջանակում հայ-ղրղզական բիզնես համաժողով կազմակերպելու եւ էներգետիկայի, ջրային ռեսուրսների, թվայնացման, բիզնեսի, զբոսաշրջության ոլորտներում հեռանկարային ծրագրերի փաթեթ մշակելու ուղղությամբ։

Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։
Դիտում՝ 1388
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW