Մինչեւ 2024թ. երկաթուղու ոլորտում 39 մլրդ դրամի ներդրում կարվի

18.08.2021 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Հարավկովկասյան երկաթուղի #ավիաընկերություն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ կարեւոր համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի երկաթուղային տրանսպորտը կառավարող «Հարավկովկասյան երկաթուղու» հետ։

«Մինչեւ 2024 թվականը Հայաստանում երկաթուղու ոլորտում պետք է շուրջ 39 մլրդ դրամի ներդրում կատարվի։ Այս մասին մանրամասն քննարկում ենք ունեցել «Հարավկովկասյան երկաթուղու» հետ, ձեռք է բերվել համաձայնություն եւ մենք կարող ենք ակնկալել, որ մինչեւ 2024թ. կունենանք բոլորովին այլ որակի երկաթուղի»,- կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելիս ասել է
ՀՀ վարչապետը։

Ծրագրում նշվում է, որ ներդրումներն ուղղվելու են երկաթուղային տրանսպորտի մրցունակության, ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ծավալների, արդյունավետության, երթեւեկության անվտանգության ու ծառայությունների մատուցման որակի էական բարձրացմանը։

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ օդային տրանսպորտի ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների մասին։

«Հայաստանում հիմնադրվում է երկու տեղական հայկական ավիաընկերություն՝ օտարերկրյա ներդրմամբ, եւ մեր հիմնական խնդիրը պետք է լինի այնպես անել, որ ներդրումային հետաքրքրությունն ավելացնենք ու աջակցենք, որ լինեն արդյունավետ»,- ասել է նա։

Կառավարության ծրագրի համաձայն՝ նախատեսում է նաեւ մշակել եւ ընդունել առեւտրային ծովագնացության մասին օրենք, որը հնարավորություն կստեղծի Հայաստանի դրոշի ներքո առեւտրային ծովագնացության զարգացման եւ բեռնաշրջանառության ավելացման:
Դիտում՝ 2379
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW