Փաշինյան. Տնտեսական զարգացումը անվտանգության ապահովման կարեւորագույն գործոն է
18.08.2021 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն

Նա նշել է, որ քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավումը, սոցիալական կայունությունը, առողջապահական եւ հակահամաճարակային արդյունավետ համակարգերի գոյությունը ներքին անվտանգության ապահովման համար ունեն առանցքային նշանակություն:
«Կարեւոր է ունենալ զարգացող եւ հարկունակ տնտեսություն, որը կգոյացնի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ապահովելու համար։ Նման ռեսուրսներ կարող է ապահովել միայն բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, արտադրողական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ եւ ներառական տնտեսությունը»,- ասել է ՀՀ վարչապետը:
Մինչեւ 2026 թվականը կառավարությունը՝ որպես տնտեսական թիրախ, սահմանել է ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն 7% մակարդակ (բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9%), ֆորմալ հատվածի ոչ պետական ոլորտի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը հասցնել ՀՆԱ-ի 25% եւ ապահովել 10%-ից ցածր գործազրկության մակարդակ:
«Որպես սոցիալական ապահովության խնդիրների թիրախներ՝ մենք մատնանշել ենք նվազագույն կենսաթոշակի եւ կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել, համապատասխանաբար` պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներին, նվազագույն աշխատավարձը սահմանել 85 000 դրամ, վերացնել ծայրահեղ աղքատությունը: Այս թիրախները պատշաճ կյանքի կոչելու համար լրջագույն ջանքեր են պահանջվելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: