Քննարկվել են ՊԵԿ-ի էլ. ծառայությունների համակարգի խափանումների պատճառները

17.08.2021 | 15:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Ռուuտամ Բադասյան
Պետական եկամուտների կոմիտեի(ՊԵԿ) նախագահ Ռուuտամ Բադասյանն ասել է, որ հարկ վճարողներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների համակարգի խափանումների պատճառները գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:

Այս մասին Կոմիտեի ղեկավարն ասել է տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցների հետ աշխատանքային խորհրդակցության ընթացքում։

ՊԵԿ նախագահը կարեւորել է խնդրի արագ լուծման անհրաժեշտությունը՝ հարկ վճարողներին լրացուցիչ անհանգստությունից զերծ պահելու համար:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել մեծ ծավալի տվյալների (Big Data) վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգին, արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման մոտեցումների կիրառմամբ «խելացի» ռիսկերի կառավարման մեխանիզմներին:
Դիտում՝ 1701

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW