Ընթացիկ տարվա հունիս ամսին ՌԴ-ից ԱՊՀ երկրներ դրամական փոխանցումների համակարգերով կատարվող անդրսահմանային փոխանցումների ծավալը կազմել է $720 մլն, ինչը 14%-ով ավել է, քան մեկ տարի առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալները:Հունիսին ԱՊՀ երկրներ փոխանցված միջոցների ծավալն ամենաբարձրն էր վերջին երեք տարվա ընթացքում՝ գերազանցելով 2019 եւ 2020 թվականների ցուցանիշները (համապատասխանաբար՝ $527 մլն եւ $631 մլն):Անցած 6 ամիսների ընթացքում դեպի ԱՊՀ երկրներ փոխանցումների ամենամեծ ծավալը նույնպես գրանցվել է հունիսին՝ 76%-ով գերազանցելով հունվարի ցուցանիշը: Այն ժամանակ Ռուսաստանից ԱՊՀ երկրներ էր ուղարկվել $408 մլն:2019 եւ 2020 թվականներին փոխանցումների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հուլիսին (համապատասխանաբար՝ $607 մլն եւ $686 մլն): Միաժամանակ, փոխանցումների առավելագույն ծավալը 2019 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է մայիսին ($534 մլն), իսկ 2020-ին, ինչպես եւ ընթացիկ տարում՝ հունիսին:Միջինում, այս տարվա հունիսին ֆիզիկական անձինք $269 են փոխանցել ԱՊՀ երկրներ, ինչը պակաս է 2020-ի ($288), 2019-ի ($391) եւ 2018-ի ($358) նույն ժամանակահատվածի փոխանցման միջին չեկից:ՌԴ ԿԲ-ի վիճակագրությունը ներառում է Contact, Western Union, Zolotaya Korona, Unistream դրամական փոխանցումների համակարգերի, ինչպես նաեւ Ռուսաստանի փոստի տվյալները: Tweet Դիտում՝ 3014