Լիոնել Մեսսիի հոնորարի մի մասը ՊՍԺ-ում կվճարվի կրիպտոարժույթով

12.08.2021 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիոնել Մեսսի #PSG #կրիպտոարժույթ
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին՝ տեղափոխվելով ֆրանսիական Պարի Սեն-Ժերմեն (ՊՍԺ) ակումբ, ստորագրել է պայմանագիր, որը ենթադրում է հոնորարի մի մասի վճարումը ՊՍԺ-ի կրիպտոարժույթով, գրում է Bloomchain.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Թե որքան գումար կրիպտոարժույթով կստանա Լիոնել Մեսսին ՊՍԺ-ի հետ երկամյա պայմանագրի շրջանակում՝ հայտնի չէ:

Հատկանշական է, որ նախկինում ֆուտբոլիստը մասնակցել է կրիպտոնախաձեռնություններին: Օրինակ՝ 2017 թվականին Լիոնել Մեսսին դարձավ FINNEY կրիպտոսմարթֆոնների մշակող Sirin Labs ընկերության դեսպանը:

Պարի Սեն-Ժերմեն ակումբն ունի իր սեփական կրիպտոարժույթը՝ Paris Saint-Germain Fan Token (PSG): Մեսսիին PSG-ով վճարելու նորության ֆոնին կրիպտոարժույթի փոխարժեքն աճեց. 24 ժամվա ընթացքում այն հասցրեց թանկանալ գրեթե 20%-ով՝ հասնելով իր առավելագույն $43.70 ցուցանիշին:
Դիտում՝ 4157

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW