Երեւան /Մեդիամաքս/. Վանաձորը հենակետ կծառայի Հայաստանի հյուսիսում “ՊրոԿրեդիտ Բանկի” մասնաճյուղային ցանցի ընդլայնման համար##:Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է “ՊրոԿրեդիտ Բանկի” գործադիր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդը: Նա նշել է, որ բանկի առաջիկա ծրագրերից է Գյումրիում մասնաճյուղ բացելը: “Գյումրիում արդեն տարածք է ձեռք բերվել մասնաճյուղի հիմնման համար: Ներկայումս մենք պատրաստվում ենք շինարարական աշխատանքներին, բացի այդ, անհրաժեշտ է մի շարք հարցեր կարգավորել տեղեկան իշխանությունների հետ: Եթե ամեն ինչ ըստ նախատեսվածի ընթանա, ապա Գյումրիի մասնաճյուղի բացումը կկայանա արդեն այս տարի”,- ասել է Բերտոլդ Հերցֆելդը:Նրա խոսքերով, “ՊրոԿրեդիտ Բանկի” մարզային մասնաճյուղերի աշխատանքը չի տարբերվելու երեւանյան գրասենյակների աշխատանքից. “այստեղ եւս հաճախորդներին կառաջարկենք վարկեր, ավանդներ, դրամական փոխանցումներ ու վճարումներ”:“Մեր հետագա ռազմավարությունը ներառում է առաջարկվող ծառայությունների թվի ընդլայնումն ու որակի բարձրացումը եւ աջակցությունը Հայաստանի մարզերում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը”,- ասել է “ՊրոԿրեդիտ Բանկի” գործադիր տնօրենը:Նա տեղեկացրել է, որ աշնանը Վանաձորում կսկսեն գործել “ՊրոԿրեդիտ Բանկի” բանկոմատները:Առաջիկա հինգ տարիների ընթացքում բանկը նախատեսում է մասնաճյուղեր բացել Հայաստանի բոլոր մարզերում: Tweet Դիտում՝ 6551