Կոնվերս Բանկ. Ֆինանսավորում եւ հավելյալ ծառայություններ՝ կանանց
11.08.2021 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Սկսնակ բիզնեսի համար նախատեսված է մարման արտոնյալ ժամանակահատված:
Շահառու կարող են դառնալ կին անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, ում առնվազն 50% բաժնետերերը կամ ուղղակի վերջնական շահառուները կանայք են:
Ակցիայի շահառուները բանկային որոշ պրոդուկտներից կօգտվեն արտոնյալ պայմաններով: Մասնավորապես՝ Իրավաբանական անձ եւ Անհատ ձեռնարկատեր վարկառուների համար անվճար կլինեն ընթացիկ հաշիվների բացումը եւ վարումը, Ինտերնետ-Բանկ ծառայության տրամադրումը, առաջին տարվա համար՝ POS տերմինալներով վճարային քարտերի սպասարկումը եւ այլն: Իսկ Անհատ ձեռնարկատեր, Իրավաբանական անձի առնվազն 50% բաժնետեր/եր/, տնօրեն կամ իրական շահառու հանդիսացող կին ֆիզիկական անձ վարկառուների համար՝ խնայողական հաշվի բացումը եւ վարումը, փաթեթի գործողության ընթացքում մեկ Woman’s Card վճարային քարտի տրամադրումը եւ սպասարկումը: Իսկ մեկ Visa Classic, Visa Gold կամ Mastercard Gold վճարային քարտի տրամադրումը եւ սպասարկումը կիրականացվի 50% նվազեցված վճարով:
Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի անվճար ֆինանսական խորհրդատվություն: Մանրամասները ներկայացված են այս հղումով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: