Անցած տարի Չինաստանը $88 միլիարդի անհատական պաշտպանիչ միջոցներ է արտահանել
05.08.2021 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ sputniknews-uz

2019-ին Չինաստանն արտահանել էր $22,9 մլրդ գումարի անհատական պաշտպանիչ միջոցներ, իսկ 2020-ի ընթացքում այդ ցուցանիշը կազմել է արդեն $88,1 մլրդ:
Անցած տարվա ընթացքում բժշկական դիմակների եւ ռեսպիրատորների արտահանումը գնահատվում է $53,8 մլրդ ($48,8 միլիարդով ավել, քան 2019-ին), դեմքի վահանակների` $16,8 մլրդ ($3,5 մլրդ՝ 2019-ին), պաշտպանիչ հագուստի՝ $10,8 մլրդ ($9,9 մլրդ՝ 2019-ին), ձեռնոցների՝ $3,9 մլրդ ($2,9 մլրդ՝ 2019-ին):
2020-ին չինական անհատական պաշտպանիչ միջոցների արտադրության ծավալների զգալի աճը չկանգնեցրեց դրանց գների կտրուկ աճը, նշում են վերլուծաբանները: Մասնավորապես, մեկ դիմակի կամ ռեսպիրատորի արտահանման գինը 2020-ի ապրիլի դրությամբ աճել է 720,8%-ով՝ 2019 թվականի դեկտեմբերի համեմատ: Պաշտպանիչ հագուստի գինն ավելացել է 536,2%-ով:
Չինական անհատական պաշտպանիչ միջոցների արտահանումը Եվրամիություն աճել է 2019 թվականի $3,9 միլիարդից մինչեւ 23,4 մլրդ՝ 2020 թվականին: Արտահանումն ԱՄՆ աճել է $7,1 միլիարդից մինչեւ $24,6 մլրդ:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: